Նեժնի Նովգորոդից ոչ հեռու տեղի է ունեցել վթար, որի ժամանակ հրաշքով կենդանի է մնացել միայն մեկ տարեկան երեխան: «Mitsubishi» ավտոմեքենան, որում եղել է մոսկվացի ընտանիքը` երեխայի հետ, կորցրել է կառավարումը եւ բախվել հանդիպակաց ընթացող «ԿամԱԶ»-ին:
Ապակիների հետ միասին ճանապարհի վրա է ընկել նաեւ երեխան: Ամենավերջին պահին բեռնատարի վարորդը նկատել է երեխային ճանապարհի մեջտեղում եւ հասցերել է շրջել ղեկը: Հսկա մեքենան ընդամենը մի քանի սանտիմետր է հեռու եղել փոքրիկ աղջնակից, հաղորդում է «Վեստին»:




























