2013 թ. ընթացքում սկսնակ գործարարներին տրամադրվող ֆինանսական աջակցության (վարկավորման) առավելագույն գումարը կկազմի 3 մլն դրամ, տարեկան 10-12 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով: Այդ մասին նշված է «Աջակցություն փոքր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին» 2013 թ. ծրագրում, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստի հաստատմանը:

Ֆինանսական աջակցությունը (վարկավորումը) կիրականացվի Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի գործընկեր առեւտրային բանկերի միջոցով: Ըստ կենտրոնի կայքէջի՝  լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կներկայացվեն վարկավորման: Վարկի առավելագույն գումարն է 5 մլն ՀՀ դրամ, տարեկան 10% տոկոսադրույքով, մինչեւ 5 տարի մարման ժամկետով, ընդ որում, վարկային պարտավորությունը 100%-ով երաշխավորում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: