Օրերս Նոր Նորքի վարչական շրջանի «Էվրիկա» խանութի մոտ տեղի է ունեցել միջադեպ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի 1 սպա եւ 7 ուսանողներ նշված խանութի մոտ վիճաբանել են մի քանի քաղաքացիների հետ, ինչը հետո վերածվել է ծեծկռտուքի:
Սպան եւ մի քանի ուսանողներ տեղափոխվել են ՊՆ զինվորական հոսպիտալ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նրանց առողջական վիճակը լավ է:





























