Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները հաստատ ձանձրալի չեն լինի, չնայած որ թեկնածուների գործողությունները լիովին տեղավորվում են ԱՊՀ երկրներում կիրառվող քաղտեխնոլոգիաների շրջանակում: Այս մասին նշվում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) առաքելության հայտարարության մեջ: «Շատ փորձագետների կարծիքով, Հայաստանում ներկայիս նախագահական ընտրությունները կլինեն ամենականխատեսելին ու ձանձրալին: Սակայն դրանք արդեն իսկ բոլորովին այլ կերպ են մեկնարկել: Թեկնածուներից մեկը` Անդրիաս Ղուկասյանը որոշեց հացադուլ հայտարարել: Նրան պատրաստվում է աջակցել Արամ Հարությունյանը: Այս ամենը կասկած չի թողնում, որ ընտրությունները հաստատ ձանձրալի չեն լինի: Հետաքրքիր է մեկ այլ բան: Բոլոր այս հայտարարություններն սկսվեցին այն բանից հետո, երբ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը մտահոգություն հայտնեց ընտրարաշավի կապակցությամբ: ICES-ի առաքելությունը կարծում է, որ ԵԽԽՎ հոռետեսական գնահատականը չի համապատասխանում իրականությանը, վաղաժամ է եւ կանխակալ: Առաջիկա ընտրություններում ընտրացուցակների ճշգրտությամբ ավելի շատ շահագրգռված է ԿԸՀ-ն եւ կառավարող կուսակցությունը: Կառավարող կուսակացության առաջնորդն ակնհայտ ֆավորիտ է, ուստի հենց նրա շտաբն է անում հնարավորը, որպեսզի ընտրություններն անցկացվեն բաց, իսկ արդյունքներն առավելագույնս վստահության արժանան: Ինչ վերաբերում է թեկնածուների ցուցակում առաջին եւ երկրորդ նախագահների բացակայությանը, ապա դա իսկապես մի փոքր նվազեցնում է ընտրական գործընթացների սրությունը, սակայն որեւէ խախտում չի կարող լինել: Սխալ է ասել, թե ընտրությունները մրցունակ չեն լինի: Արդեն իսկ երեք թեկնածուների` Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը վկայում է այն մասին, որ առաջիկա ընտրությունները կլինեն բավականչափ մրցունակ»:
ICES-ի դիտորդներ. Հայաստանում նախագահական ընտրությունները մրցունակ կլինեն

Տեղադրություն




























