Հունվարի 22-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Ծիլքար գյուղի տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գեւորգ Ե.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: