Հունվարի 22-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի թիվ 23 շենքի մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:





























