Մոսկվան Լիբանանին ցույց կտա ֆինանսական եւ այլ օգնություն` Սիրիայից փախստականների խնդիրները լուծելու համար: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը Լիբանանի իր գործընկերոջ` Միշել Սուլեյմանի հետ հյանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Ռուսաստանը պատրաստ է Լիբանանին օգնել մարդասիրական հարցերի լուծման համար: «Մենք մասնագետներին կհանձնարարենք ճշտել օգնության ծավալները: Այն կարելի է իրականացնել մի քանի աղբյուրներով»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ քանակով վրաններ եւ դեղամիջոցներ` այնքան, որքան անհրաժեշտ է փախստականներին պատշաճ պահելու համար: Ռուս եւ լիբանանյան մասնագետներին կհանձնարարվի որոշել ինչ եւ ինչքան է անհրաժեշտ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























