Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2012 թ. չորրորդ եռամսյակում ՀՀ քաղաքացիներից ստացել է 378 բողոք, որից 267-ը ենթակա են քննության Հաշտարարի կողմից, իսկ 148-ը՝ ընդունվել են քննության: Այդ մասին նշված է Հաշտարարի գրասենյակի 2012 թ. չորրորդ եռամսյակի հաշվետվության մեջ:

Քննության ընդունված 148-ը դիմումներից 38-ը ուղղված են բանկերի դեմ, 107-ը՝ ապահովագրական ընկերությունների; Ընդ որում՝ 79 դիմում կապված է ԱՊՊԱ-ի հետ, իսկ 20-ը՝ բժշկական ապահովագրության:

Նշենք, որ 2012 թ. չորրորդ եռամսյակում վարկային կազմակերպությունների դեմ քննության ընդունված դիմումներ չկան, իսկ գրավատների դեմ առկա է 2 դիմում: