Նախընտրական պայքարի մեջ մտնել ցանկացող յուրաքանչյուր անձ պետք է նման հնարավորություն ունենա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Կապանի ընտրողների հետ հանդիպմանը: «Շատերը դեմ են, որ պատահական մարդիկ նախագահի թեկնածու առաջադրվեն եւ գովազդեն իրենց: Բայց դա է ճիշտ ճանապարհը: Մենք իրավունք չունենք որեւէ մեկին մեղադրել այդ որոշման համար` լինի դա առաջադրման, թե առաջադրվելուց հրաժարվելու որոշում»,- նշել է նա:
Նրա խոսքով, ընտրություններին պետք է մրցակցային մթնոլորտ ստեղծել եւ դա չծածկել «հզոր» մրցակիցների դեմ հաղթանակներով: «Մենք պետք է ոչ թե մրցակիցներ, այլ մրցակցային դաշտ ստեղծենք»,- ասել է նա:
Նրա խոսքով, եթե իշխանությունը չկարողանա ընտրություններն անցկացնել պատշաճ մակարդակով, կնշանակի, որ արժանի չէ ղեկավարել հայ ժողովրդին:





























