NEWS.am-ի տեղեկույթուններով այսօր` հունվարի 23-ին սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում ձերբակալվել է Սյունիքի մարզի դատախազի նախկին տեղակալ Էդիկ Հովսեփյանը:
Մեր տեղեկություններով, խոսքը Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործի մասին է:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի նախկին քննիչ Արման Ենգոյանը եւ ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Գագիկ Դանիելյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 15-ին, ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ձերբակալվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Արման Համլետի Ենգոյանը: Վերջինս ձերբակալվել է առանձնապես ծանր հանցագործության՝ Գրիգոր Պապյանի սպանության վերաբերյալ քննվող քրեական գործով ապացույց կեղծելու կասկածանքով: Ի դեպ Ենգոյանը աշխատանքից ազատված էր եւ գտնվում էր կադրային ռեզերվում:





























