Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օրերս բացահայտվել է մեկ տարի առաջ կատարված սպանությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ 2012 թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 62-ամյա Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը: Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվեցին փորձաքննություններ:Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք: Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում է Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, անցած տարվա մայիսի 8-ին կատարել էր նաև սպանության փորձ:
Նախաքննությունը շարունակվում է:





























