Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2013 թ. կշարունակի աջակցել փոքր եւ միջին բիզնեսին՝ տրամադրելով տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Մասնավորապես՝ պետական բյուջեից 150 մլն դրամ կհատկացվի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի պահպանմանը, 778 մլն դրամ կուտակվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության հիմնադրամում, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպության հիմնադրամը մոտ 6 մլրդ դրամ է: Ըստ Տ. Դավթյանի՝ վերջին տարիներին փոքր եւ միջին բիզնեսը կառավարության խողովակներով 97.8 մլրդ դրամի աջակցություն է ստացել (ռուսական վարկ, ՀԲ վարկ, դրամաշնորհներ եւ այլն):
Կառավարության աջակցությամբ տրվող վարկերը, ըստ Տ. Դավթյանի, առավել բարենպաստ են շուկայականի համեմատ, մասնավորապես՝ դրամային վարկերը տրամաադրվում են տարեկան 11-12% -ով:




























