Հունվարի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում,  «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երեւան ճանապարհի 12-րդ կմ-ին` Մխչյան գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով մեկ ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: