Հայաստանում ստացած կրթությունը պետք է եկամտի աղբյուր լինի: Այս մասին հայտարարել է նախագահի թեկնածում, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Ալավերդիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ իր գործունեության 5 տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամի օգնությամբ, որը գործում է պետական օժանդակությամբ, 127 հայ դիմորդներ ընդունվել են աշխարհի լավագույն 10 բուհեր:

«Իսկ 5 տարի առաջ, երբ մենք սկսում էինք այս ծրագիրը, աշխարհի լավագույն 20 բուհեր էին ընդունվում 30 հայ երիտասարդներ: Առաջընթացն ակնհայտ է: Հաճախ ես իմ տարիքի, կամ ավելի մեծ մարդկանցից լսում եմ, որ Հայաստանում կրթությունն անկում է ապրում: Ի՞նչ անկում, երբ մեր երիտասարդությունն այսպիսի հաջողություններ ունի, եթե մեր ուսուցիչները այդքան վատն են, իսկ աշակերտները` այդքան անգրագետ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Միաժամանակ, գլխավորն այն է, որ ստացած գիտելիքները, լինի Հայաստանում կամ արտերկրում, եկամտի աղբյուր լինեն այդ կթությունը կրողների համար: