Երեւանի Քոչարյանի փողոցի թիվ 8 շենքին հարակից կիսակառույց սեփական տանը պոկվել է վերելակի ճոպանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունն ստացել է հունվարի 29-ին, ժամը 14.32-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ ճոպանի պոկվելու հետեւանքով 24-ամյա Ա. Նիկոլյանը գլորվել է տանը հարակից ձորակը:
Հրշեջ-փրկարարները պատգարակով ձորակից դուրս են բերել տուժածին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



































