Մարդասիրական ֆոնդի միջպետական համագործակցության ԱՊՀ երկիր անդամների եւ ABBYY ընկերության մասնակցությամբ 2013 թվականին կստեղծվեն ԱՊՀ երկրների եւ Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարաններ, ասվել է ՄՖՄՀ մամուլի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության` ծրագրի մեջ կներառվեն 12 պետական լեզուներով բառարաններ` Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի եւ Վրաստանի: «Էլեկտրոնային բառարանն օգտակար կլինի պետական իշխանական մարմինների աշխատակիցների, ԱՊՀ երկրների ոչ առեւտրական կազմակերպությունների, Գիտությոնների ազգային ակադեմիայի, բուհ երի, ինչպես նաեւ ուսանողների եւ ասպիրանտների համար»,- հայտարարել են ՄՖՄՀ-ում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ ֆոնդի կառավարման համանախագահ Միխայիլ Շվիդկոյի` ՄՖՄՀ-ի հիմնական խնդիրներից մեկն «ազգային լեզուներին եւ մշակույթներին աջակցելն ու ամրապնդելն է»: «Այսպիսի լեզվային պարունակություն ունեցող բառարանն ԱՊՀ երկրների մշակութային ժառանգության պահպանման համար օգտակար գործիք է»,- ընդգծել է Շվիդկոյը:
ԱՊՀ երկրների պետական լեզուների էլեկտրոնային բառարանը կստեղծվի ABBYY Lingvo-ի էլեկտրոնային բառարանների կայքում, որի ծառայությունններից կանոնավոր կերպով օգտվում է ավելի քան 7 միլիոն մարդ:





























