Փետրվարի 6-18-ին, ժամը 16:00-ին, «Հայարտ» պատկերասրահում տեղի կունենա երիտասարդ խոստումնալից ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Միջոցառման նպատակն է երիտասարդ արվեստագետներին հասարակական ճանաչման հասցնել` խթանելով ժամանակակից ծաղրանկարչության ակտուալացմանն ու տարածմանը:

Ի դեպ Տիգրան Հակոբյանի ծաղրանկարների հերոսները լինելու են շոու բիզնեսի աստղերն ու քաղաքական և մշակութային այլ դեմքեր:

Նախագծի հեղինակն է Տիգրան Հակոբյան: Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի ժամանակակից արվեստների միություն բարձր հովանու ներքո: