«Հրապարակը» գրում է, թե Ճանապարհային ոստիկանությունում երեկ դարձյալ ազատման հրամաններ են եղել. մեր տեղեկություններով, Վովա Գասպարյանը մի քանի ճանապարհային ոստիկանների ազատել է աշխատանքից:
Այս անգամ պատճառը ոչ թե դրամաշորթությունն ու անբարեկիրթ վերաբերմունքն է եղել, այլ դավաճանությունը: Պարզվում է՝ այդ տեսուչները ոստիկանական այս կամ այն միջոցառման մասին հետախուզվող մեքենաների տերերին կամ կարգազանց վարորդներին նախապես զգուշացրել են: Այդպիսով ձախողելով նախատեսված օպերացիաները:





























