Հին ընկերները` ՀՅԴ-ն, այս օրերին շատ հանդարտ հետեւում են ընտրություններին ու ավելի շատ քննարկում հետընտրական հնարավոր սցենարները, որոնցից ամենահաջողը դաշնակցականների համար հնարավոր կոալիցիայի կազմում լինելն է: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Մեր տեղեկություններով, շրջանառվող սցենարներից մեկով՝ ՀՅԴ-ն կրկին կոալիցիայի անդամ է դառնալու` ստանալով մի քանի պորտֆել:
Ասում են` ՀՀԿ-ում այսպիսի սցենարը շատ նորմալ են ընդունում ու ասում` որ դիմեն, կտանք, մեր «հին ընկերներն» են, չէ՞, իսկ հին ընկերներին չեն դավաճանում»,- գրում է «Իրատես de facto»-ն: