Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի գործը դեռ գտնվում է հարցաքննության փուլում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սույն գործով քննչական խմբի անդամ Արթուր Աղաջանյանը:
Բայցեւայնպես, նրա խոսքով, կրակողի ֆոտոռոբոտը եւ կասկածյալների շրջանակ դեռ չկա: Դիտարկմանը, թե ըստ Պարույր Հայրիկյանի կասկածում է դրսի ուժերին, ասաց. «Այս պահին ավելին ասել չեմ կարող»:
Հարկ է նկատել, որ երեկ Պարույր Հայրիկյանի հարցաքննությունը տեւել է մոտ չորս ժամ, իսկ այսօր մոտվորպես երկու ժամ:





























