Այսօր` փետրվարի 3-ին, ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ «Անուշ» գործարանի վերելակի հորանը մարդ է ընկել, հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Տեղում պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից եւ հանձնել շտապ օգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: