Փետրվարի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























