Փետրվարի 2-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Ապարան-Սպիտակ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել  «ՎԱԶ-2105»   եւ  «ԿամԱԶ-54112»  մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: