Ուկրաինան շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ` կապված Բոսֆորի նեղուցովհեղուկ գազով լի տանկերների անցման եւ Միջերկրական ծովի թուրքական ափին «LNG-տերմինալի» շինարարության հետ:
Այս մասին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության միջազգային էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց եւ համակարգող Կարլոս Պասկուալի հետ հանդիպման ժամանակ:
Ազարովը նկատել է, որ ներկայումս իրենք հեղուկ գազ ստանալու համար «LNG-տերմինալի» շինարարության հետ կապված խնդիր ունեն: «Դա առաջին հերթին կապված է նրա հետ, որ Թուրքիան այնքան էլ շահագրգռված չէ քննարկել իր նեղուցներով հեղուկ գազով լի տանկերների անցնելու հնարավորության հարցում»,-ասել է նա:
Վարչապետի խոսքով` դրա հետ կապված Ուկրաինան քննարկում է տերմինալի տեղակայման այլ տարբերակներ, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: «Մենք ուսումնասիրում ենք Թուրքիայի հակառակ կողմում համապատասխան գործարանի տեղակայման տարբեր տարբերակներ: Նկատի ունեմ Միջերկրական ծովը եւ այլ հնարավորություններ»,-ասել է Ազարովը:





























