Փետրվարի 4-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ եւ Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























