Ռուսաստանի ոստիկանությունն ու Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության քննիչները հերքել են տեղեկատվությունը` հունվարի վերջին քրեական հեղինակություն Ռուֆաթ Նասիբովի («Ռաֆո Գյանջինսկի») սպանության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի ՆԳ Մոսկվայի գլխավոր վարչությունը եւ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչությունը չեն հաստատում ավելի վաղ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը` ըստ որի հունվարի 28-ի գիշերը Մոսկվայի Օտրադնոյե շրջանում սպանություն է տեղի ունեցել»,-գործակալությանը հայտնել են մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «օրենքով գող» «Ռաֆո Գյանջինսկիի» սպանության մասին օրերս հայտնել է «Կրիմինալնայա Ռոսիան»: Ըստ այդմ, Ռուֆաթ Նասիբովին, իբր, գնդակահարել են Օտրադնոյե շրջանում, իսկ նրա մարմինը չի հայտնաբերվել:

Հաղորդվել էր, որ «Ռաֆո Գյանջինսկիի» մահն, ամենայն հավանականությամբ, վրեժ է` «Դեդ Հասանի» սպանության համար: