Հայտնի ռուս հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նա կարող է սրտի վիրահատության ենթարկվել: 67-ամյա Յակուբովիչը գտնվում է Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկում, նրան սրտագրություն են արել, որը բարելավում է արձանագրել: Բժիշկները շոումենին բուժման ընթացակարգեր են նշանակել, որոնք կարող են օգնել խուսափել վիրահատական միջամտությունից, հաղորդում է Pravda.ru-ն:

Համալիր հետազոտությունից հետո հնարավոր վիրահատության մասին որոշում կկայացվի: Միաժամանակ, Յակուբովիչը հրաժարվում է որեւէ մեկնաբանությունից:

Նշենք, որ հաղորդավարը հիվանադանոց է տեղափոխվել «Հրաշքների դաշտ» հաղորդման հերթական նկարահանման ժամանակ: