Փետրվարի 4-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 27-րդ շենքի տանիքի ճաղավանդակը պոկվել եւ կախվել է, ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են ճաղավանդակը:





























