Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի եւ անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մանվել Բ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:




























