Մերձմոսկվայում 37-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միքելաձեին («Ջեմո») ձերբակալելուց անմիջապես հետո համարյա միաժամանակ Ռուսաստանում եւ Թուրքիայում մահափորձեր են կատարվել նրա մտերիկ զինակիցների վրա: Խոսքն «օրենքով գողեր» Ռովշան Ջանիեւի (Ռովշան Լենքորանսկի») եւ Ահմեդ Եվլոեւի («Սուտուլի») մասին է, հաղորդում է «Փրայմ քրայմ»-ը:
Մահափորձերի մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:
«Ռովշան Լենքորանսկիի» նկատմամբ նախկինում էլի մի քանի մահափորձ է կատարվել: 2012-ի սեպտեմբերին Եվրոպայում նրա դեմ հրազենով մահափորձ է կատարվել, սակայն այն ճակատագրական հետեւանքներ չի ունեցել քրեկանա հեղինակության համար: Դրանից առաջ, 2012-ի հունիսին Արաբական միացյալ Էմիրություններում, Մոսկվայում առեւտրային կենտրոնի վերահսկողության համար պայքարի շրջանակներում Լենքորանսկին ծանր վիրավորվել է: Գործնական հանդիպման ժամանակ նա դանակի 3 հարված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
«Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյան) կողմնակիցները ամփոփել են նրա սպանության սեփական հետաքննության արդյունքները եւ մեղավոր ճանաչել «օրենքով գող» Ռովշան Ջանիեւին: Նրա եւ նրա կլանի անդամների նկատմամբ դատավճիռ են կայացրել, գրում է «Քրեական Ռուսաստանը»:




























