Թուրքիայի Սիիրթ նահանգի Փերվարիի շրջանում ծառայության ժամանակ ժամկետային զինծառայողը հրազենով կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 3-ին։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Փարվարիի շրջանում գտնվող զորամասերից մեկում փետրվարի 5-ին, ժամկետային մի զինծառայող, ով ըստ պնդումների, բավականին նյարդային վիճակում, սկսել է կրակել զինծառայակիցների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 3-ին։ Այնուհետ նա զենքի փողն իր ուղղությամբ է շրջել եւ կրակել՝ ծանր վնասվածք ստանալով։

Դեռեւս տեղեկություններ չկան, թե ինչու է զինծառայողը նման քայլի գնացել։