Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախազգուշացրել է «Ազադլիգ» թերթին` «Շամախիում  բողոքի հանրահավաք է նախապտարստվում» վերնագրով հրապարկման կապակցությմաբ:  Փետրվարի 5 –ին թերթում հրապարկված հոդվածում նշվում էր, որ փետրվարի 20-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացվի կապված սոցիալական խնդիրների հետ:

Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ այդ նյութը «չի արտացոլում օբյեկտիվ իրականությունը, նպատակ ունի սրել լարվածությունը ռեգիոններում եւ արդյունքում խախտել երկրի կայունությունը»,-հաղորդում է   contact.az-ը:

Դատախազություն է հրավիրվել նաեւ թերթի խմբագիրը, ով զգուշացվել է  նմանատիպ հրապարկումների կրկնության դեպքում  վարչական եւ քրեական պատասխանատվության մասին: