Ռուսաստանի պետական դուման իր դիտորդներին կուղարկի Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկելու համար: Պատվիրակությունը կգլխավորի կոմունիստ պատգամավոր Կազբեզ Թայսաեւը: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Եդինայա Ռոսիա» խմբակցությունից Իրինա Ռոդնինան, Տատյանա Ալեքսեեւան, Վլադիմիր Աֆոնսկին, Ռադիկ Իլյասովը, Օլեգ Լեբեդեւը, «Սպրավեդլիվայա Ռոսիայից»` Հովհաննես Հովհաննիսյանը եւ ՌԼԴԿ-ից` Կոնստանտին Սուբոտինը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Պետդումայի աշխատակազմից:
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին լրագրողներին հայտնել է, որ Դումայի դիտորդները կընդգրկվեն ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում:




























