Ադրբեջանում երկու մարդատար ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է 5, ծանր վիրավորվել` 2 մարդ:

Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ավտովթարը տեղի է ունեցել Սելյանի շրջանում, միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: Միջադեպի այլ մանրամասներ չի հաղորդվում:

Պատահարի փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, պարզվում է զոհվերի եւ վիրավորների ինքնությունը: