Ադրբեջանի իշխանություններն ապրում են ծուռ հայելիների թագավորությունում` շարունակելով խաբել սեփական ժողովրդին: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվի թյուրիմացության մեջ գցել միջազգային հանրությանը, քանի որ ակնհայտ է, որ հայատյաց մոտեցումն այդ երկրի կողմից վարվող քաղաքականության հիմնասյուներից մեկն է:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պատերազմի սպառնալիքները կյանքի կոչելու եւ պատերազմ սանձազերծելու փորձերն Ադրբեջանի համար ողբերգությամբ կավարտվեն: Նրա խոսքով` հաջորդ 5 տարվա աշխատանքի նպատակներից մեկը պետք է լինի պահանջը, որ միջազգային հանրությունը մոնիթորինգ իրականանցի կապված Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























