Օրեր առաջ Անկարայի հյուրանոցներից մեկում ձերբակալված Բեն Լադենի փեսայի հարցը կարող է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր տարաձայնությունների առիթ դառնալ։
Թուրքական Internetajans.com կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կնետրոնական հետախուզության վարչությունը (CIA) պահանջել է ԱՄՆ-ին հանձնել օրեր առաջ Անկարայի հյուրանոցներից մեկում ձերբակալված Սուլեյման էբու Գեյթին։
Թուրքական իշխանությունները քննարկում են Բեն Լադենի փեսային ԱՄՆ-ին հանձնել-չհանձնելու նպատահարմարությունը։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սուլեյման էբու Գեյթը դեռեւս 2001-ին դուրս է եկել Քուվեյթի քաղաքացիությունից եւ միջազգային իրավունքի թուրք մասնագետներին հանձնարարված է ուսումասիրել ստեղծված իրավիճակը։
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Պակիստանում Բեն Լադենին վնասազերծելուց հետո ամբողջ աշխարհով մեկ փնտրվող նրա փեսան Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության (MIT) եւ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության համատեղ աշխատանքի արդյունքում ձերբակալվել է Անկարայում։




























