Փետրվարի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը կստանձի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդի պաշտոնը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Տեր Վահան վարդապետ Հովհաննիսյանը Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2009թ. դեկտեմբերին գումարված Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ժողովի ընթացքում: Առաջնորդի ընտրությունը հաստատվել է Գարեգին Բ-ի օրհնությամբ: Վերջին տարիներին Հայր Վահանը ծառայում էր ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցում իբրեւ հոգեւոր հովիվ:
Հիշեցնենք, որ այս օրերին Գարեգին Բ կաթողիկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին գտնվում է Մեծ Բրիտանիայում: Այստեղ Սերժ Սարգսյանը հանդիպելու է Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի եւ արքայազն Չարլզի հետ:




























