Երեկ Խարկովի շրջանում եղած ավտոտրանսպորտային պատահարի ժամանակ մահացել է 7 հոգի։ ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել կեսգիշերին Կիեւ-Խարկով ճանապարհին՝ Միրոշնիկով գյուղի մոտ։ Միկրոավտոբուսը ճակատային մասով բախվել է բեռնատարին։

Բախման ժամանակ միկրոավտոբուսի 5 ուղեւորները դուրս են թռել մեքենայից, իսկ բեռնատարը դուրս է եկել մայրուղու ճամփեզրից։

ProUA.com-ի հաղորդմամբ, վթարի արդյունքում մահացած բոլոր ուղեւորները հոգեւորականներ են եղել։ Նրանք Չերնովցիից ուխտագնացության էին մեկնում դեպի Դոնեցկի մարզում գտնվող Սվյատոգորի մայրավանք։