Փետրվարի 8-ին Ուկրաինայի «Օդեսա-Ռենի» ավտոճանապարհի վրա վթար է տեղի ունեցել, որին զոհ են գնացել 2 հոգի:
Արտակարգ իրավիճակների վարչության փոխանցմամբ՝ վարորդը չի կարողացել ղեկավարել «ՎԱԶ-2106» մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գիծ, որտեղ բախվել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի հետ: Ստացած վնասվածքներից տեղում մահացել է «ՎԱԶ»-ի ուղեւորը՝ Հայաստանի քաղաքացի: Իսկ վարորդը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Ստարոկոզացկի հիվանդանոց:
Ընթանում է նախաքննություն:




























