ԼՂՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ փետրվարի 8-ի գիշերը եւ 9-ի ողջ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում գրանցվել են զինադադարի խախտման մի շարք դեպքեր։
ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից կրակ է արձակել Լեվոնարխի, Կարախանբեյլիի, Ջրաբերդի եւ Թալիշի ուղղությամբ։
ԼՂՀ պաշտպանության բանակի առջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո թշնամին լռել է, հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։




























