Եվրամիության առաջնորդներն, այսօր` փետրվարի 8-ին, համաձայնեցրել են 2014-2020 թվականների նոր բյուջեի հայեցակարգը: Նրանք պայմանավորվել են 960 մլրդ եվրո հատկացնել գյուղատնտեսության, սուբսիդիաների եւ գիտական հետազոտությունների ֆինանսավորմանը:

Համաձայնագիրը փոխզիջում է մի կողմից հյուսիսեվրոպական երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները, որոնք բյուջեի տնտեսման կողմնակից են, մյուս կողմից` հարավային եւ արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Լեհաստանը, որոնք սուբսիդիաներ են ցանկանում գյուղատնտեսության համար, հաղորդում է Reuters-ը:

Վերջին բյուջետային առաջարկն արվել է 2012-ի նոյեմբերին, ըստ որի բյուջեն պետք է կրճատվի 12 մլրդ եվրոյով: Բացի այն, որ այս համաձայնագիրը պետք է ստորագրեն ԵՄ անդամ երմրների ղեկավարները, այն պետք է հավանության արժանանա նաեւ Եվրախորհրդարնի կողմից:

Ինչպես հաղորդում է Utro.ru-ն, ԵՄ գագաթաժողովը մեկնարկել է այսօր` փետրվարի 8-ին, Բրյուսելում: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ԵՄ-ն համարել է անվճարունակ կազմակերպություն եւ խոստացել արգելափակել կազմակերպության 7-ամյա բյուջեի պլանի ընդունումը, եթե մասնակիցները որոշեն մեծացնել բյուջեի դեֆիցիտը: