Սիլվիո Բերլուսկոնին պահանջել է հետաձգել Սան Ռեմոյում երաժշտական փառատոնի անցկացումը: Ազատության ժոփովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բերլուսկոնին, ով մտադիր է առաջիկա ընտրություններում վերադարձնել վարչապետի աթոռը, մտավախություն ունի, որ երաժշտական շոուի հեռարձակումը պետական հեռուստաալիքներով կխոչընդոտի հիմնական թեկնածուների ծրագրային հայտարարությունների ընկալմանը:
Բանն այն է, որ Սան Ռեմոյի 63-րդ փառատոնի առաջին երեք երեկոները (փետրվարի 12-14) համընկնում են Բերլուսկոնիի, Իտալիայի վարչապետի պաշտոնակատար Մարիո Մոնտիի եւ Դեմոկրատական կուսակցության քարտուղար Պյեռ Լուիջի Բերսանիի նախընտրական ելույթների հետ:

Այս տարի Սան Ռեմոյի փառատոնը կկայանա փետրվարի 12-20-ին, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են փետրվարի 24-25-ին: Բերլուսկոնին առաջարկում է Սան Ռեմոյի փառատոնը կազմակերպել մարտին: Միաժամանակ RAI հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ փառատոնի անցկացման ժամկետը որոշվել է նախքան խորհրդարանը ցրելը եւ այն չի փոխվի: