Ճապոնական Հոնսյու կղզու հյուսիսարեւելյան հատվածում փետրվարի 9-ին տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ցնցումները զգացել են Ճապոնիայի 12 շրջաններում, այդ թվում եւ Տոկիոյում: Տուժողների եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: Նախազգուշացվել է հնարավոր ցունամիի մասին, սակայն երկրաշարժից մի քանի րոպե անց Ճապոնիայի ազգային օդերեւութաբանական գործակալությունը չեղյալ է հայտարարել նախազգուշացումը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Խաղաղ օվկիանոսում է, իսկ հիպոկենտրոնը գտնվել է  20 կմ խորության վրա, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ փետրվարի  6-ի գիշերրը Խաղաղ օվկիանոսի հարավային մասում` Սողոմոնյան կղզիների մերձակայքում տեղի են ունեցել միաժամանակ երկու`  8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժեր: Դրանք ցունամի են առաջացրել: Իսկ փետրվարի  8-ին արշիպելագի մեջ մտնող Նենդո կղզուց ոչ հեռու տեղի է ունեցել նոր` 7,1 մագնիտուդ երկրաշարժ: