Բելգիայում` Բրյուսելից 46 կմ հարավ գտնվող Շարլերուա քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել իռլանդական  Ryanair բյուջետային ավիաընկերությանը պատկանող ուղեւորական ինքնաթիռը: Ավիավթարի զոհ է դարձել 5 մարդ:

Ըստ Sky News հեռուստաալիքի` դեպքը պատահել է այսօր` փետրվարի  9-ին, տեղի ժամանակով 10:00-ին (Երեւանի ժամանակով` 13.00-ին): Հայտնի է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով օդաչուն որոշել է օդանավակայան վերադառնալ: Սակայն վայրէջքի ժամանակ ինքնաթիռը մասերի է բաժանվել, հայտնում է ՌԲԿ-ն:

Զոհվածների մեջ եղել են երկու մեծահասակ եւ երեք երեխա, ու բոլորն էլ մեկ ընտանիքից էին: Շարլերուայի օդանավկայանը վթարից հետո ժամանակավորապես փակվել է: