Աֆղանական Բաղրամ նահանգում տեղակայված ԱՄՆ-ի ավիաբազայի հատկապես վտանգավոր հանցագործների բանտը երկուշաբթի օրը Աֆղանստանի իրավասության տակ կանցնի, հայտնել է «Պաժվակ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկացիներն այս պահին բանտի իրենց հատվածում, որը մասամբ աֆղանցի իրավապահների հսկողության տակ է, մոտ 600 բանտարկյալներ են պահվում։

Բանտարկյալներին աֆղանցիների իրավասությանը հանձնելը Աֆղանստանի եւ ԱՄՆ-ի միջեւ փոխադարձ անվտանգության մասին համաձայնագրի հիմնական պայմանն էր։

Մի քանի շաբաթ առաջ ISAF-ի ներկայացուցիչները հայտարարելէին բանտարկյալներին աֆղանական կողմին հանձնելը դադարեցնելու մասին, քանի որ ՄԱԿ-ը Աֆղանստանի բանտերում կալանավորների կրած բռնությունների մասին զեկույց էր ներկայացրել։ Աֆղանական  կառավարությունն այդ զեկույցը կողմնակալ էր անվանել։