Ուկրաինայում ձերբակալել են «Ադամանդե ձեռքով» կողոպտիչին: Տղամարդը հյուրանոցից զարդեր է ցանկացել գողանալ, թաքցնելով դրանք բինտով փաթաթված ձեռքի մեջ: Խորհրդային դասական ֆիլմի սիրահարին ձերբակալել են Կարպատներում: Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնում է, որ 20-ամյա երիտասարդը սկանդալ է բարձրացրել, բողոքելով հյուրանոցի աշխատակիցների` իր հանդեպ իբր անհարգալից վարվելու համար եւ շտապ հեռացել շենքից, նույնիսկ հետ չպահանջելով մի քանի օրվա համար հյուրանոցին վճարած իր գումարը:

Հյուրանոցի աշխատակիցներին զարմացրել է նրա բինտով փաթաթված ձեռքը, որը մի քանի ժամ առաջ առողջ է եղել:

Երիտասարդի հեռանալուց հետո, հյուրանոցի տերը հայտնաբերել է զարդերի կորուստը ոսկյա եւ ադամանդե զարդերի իր սենյակից: Այդ հավաքածուն նա հավաքել էր տասնյակ տարիների  ընթացքում:

Կասկածյալին անմիջապես գտել են, նա գիշերային ակումբում է եղել: Ամենամեծ մատանին նա փորձել է կուլ տալ, բայց չի կարողացել, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները: