Վերջին տարիներին կրկին հրատապ է դարձել մեր քաղաքացիների արտագաղթի խնդիրը` հանրապետությունից մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոյի ձեւավորմամբ:
Այսպես, 2012թ-ին Հայաստան մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմել է 30 հազ. մարդ: Ընդհանուր ցուցանիշի մեջ, բնականաբար, առաջատարը Հայաստանի քաղաքացիներ են. ժամանածների թվում նրանց տեսակարար կշիռը կազմում է 53,8%, մեկնողների թվում` 55,5%: Այնուհետեւ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի քաղաքացիներին են:
Արտասահմանկան քաղաքացիների դեպքում ամեն ինչ պարզ է, բացառությամբ Սիրիայի, որտեղից անցած տարի ժամանեցին մեր հայրենակիցները: Այդ երկրից Հայաստան է եկել 8,4 հազ. մարդ, անհայտ ուղղությամբ հեռացել է 4 հազարը:
Մեր քաղաքացիների արտագաղթի հեռտ կապված իրավիճակը պարզելու համար բերենք անցած տարվա բացասական սալդոյի ցուցանիշը` 37,8 հազ. մարդ: Սխալ կլիներ այս ողջ կոնտինգենտին համարել արտագաղթողներ: Սակայն ոչ պակաս սխալ կլինի անտեսել արտագաղթողներին: Հարցը նրանում է, թե որն է նրանց իրական թիվը: Ցավոք, այլ տվյալներ, որոնք լույս կսփռեին իրավիճակի վրա, պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում: Ոուստի փորձենք թեկուզ անուղղակի կերպով որոշել գոնե արտագողթողների թվի կարգը:
Անցած տարի, նախորդ տարվա համեմատ, նախկինում կայուն հացի արտադրության ծավալը նվազել է 1,5 հազ. տոննայով կամ 0,5%-ով: Մնացած բոլոր պատճառների հետ, այս փաստը վկայում է, որ այս մթերքը սպառողների թիվը Հայաստնում նվազել է:
Հաշվի առնելով, որ միջինը մեկ շնչին բաժին է ընկնում օրական 250 գրամ հաց, ապա տարեկան մեկ շնչին ընկնող հացի ծավալը կազմում է 91,25 կգ: Այսպիսով, հանրապետությունում հացի արտադրության ծավալների նվազումը համարժեք է 16,4 հազարով նրա սպառողների թվի նվազման:
Իհարկե, նաեւ մեզ մոտ ժամանած օտարերկրացիներն են հաց սպառում:Նշենք, որ այդ կատեգորիայի միգրացիայի սալդոն դրական է մոտ 7,8 հազարով:
Այսպիսով, այդ տվյալների հիման վրա կարելի է որոշել արտագաղթողների թիվը` մոտ 10 հազ. մարդ: Բնականաբար, կարող են լինել տատանումներ այս կամ այն կողմը: Սակայն մեր նպատակը կարգը, ոչ թե կոնկերտ թվերը բացահայտելն էր: Վերջինի համար անհրաժեշտ է հատուկ հետազոտություն, որը դեռեւս բացակայում է:
Ալբերտ Խաչատրյան





























