Նոր Օռլեանում ամենամյա «Մարդի գրա» կառնավալի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, չորս մարդ վիրավորվել է, տեղեկացնում է «Ասոշիյթիդ պրեսը»: Տուժածներից մեկի վիճակը ծանր է գնահատվում:
Ոստիկանությունը փնտրում է չարագործին եւ փորձում է պարզել հանցագործության դրդապատճառը: Հաղորդվում է, որ հունվարի
20-ին նմանատիպ պատահար էր տեղի ունեցել Միսիսիպի նահանգի Ջեքսոն քաղաքում` Մարտին Լյութեր Քինգին նվիրված երթի ժամանակ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:





























