Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արեւելյան մասում մոլեգնող «Նեմո» ձնաբքի հետեւանքով ութ մարդ է զոհվել: «Associated Press»-ը տեղեկացնում է, որ նրանցից երեքը զոհվել են Կանադայում, հինգը` ԱՄՆ-ում:
Զոհերի թվում է նաեւ 11-ամյա բոստոնցի երեխան, ով թունավորվել է շմոլ գազից, երբ փորձել է տաքանալ մեքենայի մեջ: Շուրջ 510 հազ. շենք հոսանքազրկված է, ձյան բարձրությունը հասնում է մեկ մետրի: Փակ է Նյու Յորքի եւ Բոստոնի միջեւ ճանապարհը:
Արտակարգ իրավիճակի ռեժիմը գործում է ԱՄՆ հինգ` Նյու Յորքի, Մասաչուսեթսի, Քոնեքտիկուտի, Մենի եւ Ռոդ Այլենդի նահանգներում, հաղորդում է «Lenta.ru»-ն:





























