Թայլանդի հարավային Յակա շրջանում գրոհայինների հարձակման արդյունքում հինգ զինծառող է զոհվել, հաղորդում է «Associated Press»-ը: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ խռովարարները պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցրել են զինվորականներին տեղափոխող բեռնատարի հենց կողքին:

Պայթյունից հետո գրոհայինները գնդակոծել են վեց զինվորներին եւ վերցրել զենքերը: Զինվորականներից փրկվել է միայն մեկը:

Հիշեցնենք, որ Թայլանդի հարավային նահանգներում 2004 թ-ից դիմակայություն կա կառավարական ուժերի եւ իսլամիստների միջեւ, հաղորդում է «РБК»-ն: